Մատչելիության հղումներ

Թուրքիան «Սփյուռքի հետ բանակցելու ծրագրեր ունի»


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուօղլուն:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուօղլուն:

Ըստ թուրքական Radikal թերթի, երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե «Թուրքիան իրական խաղաղություն է ցանկանում Հայաստանի հետ, այդ նպատակով հայկական սփյուռքի հետ նույնպես բանակցություններ սկսելու ծրագրեր ունի»:

Այս կապակցությամբ Ամերիայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հետեւյալը. - «Այն հստակ քայլերը, որ տեսել ենք թուրքական կառավարության կողմից նրանք են, որոնք խոչընդոտում են Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքը, նրանք են, որոնք շարունակում են շրջափակման մեջ պահել Հայաստանը, որոնք փորձում են խորտակել Արցախի հակամարտության խաղաղ լուծումը: Անցյալում էլ նման բանակցությունների մասին խոսվել է: Այդպիսի բանակցությունները հարցականի տակ են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG