Մատչելիության հղումներ

logo-print

Անջեյ Կասպրչիկ. «Ես բանակցությունների լուռ վկան եմ»


Անջեյ Կասպչիկը քարտեզի վրա ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղը

Անջեյ Կասպչիկը քարտեզի վրա ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղը

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հանդեսի վերջին համարում լույս է տեսել հարցազրույց ԵԱՀԿ-ի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Լեհ դիվանագետը 1997 թվականից է կատարում այդ աշխատանքը։ Նրա առաքելությունն է «աջակցել ԵԱՀԿ-ի նախագահին եւ Մինսկի խմբին՝ հրադադար պահպանելու, ԵԱՀԿ-ի խաղաղապահ գործողությունն իրականացնելու եւ հարատեւ խաղաղություն ապահովելու գործում»։

Անջեյ Կասպրչիկի թիմի կենտրոնը տեղակայված է Թբիլիսիում, ինչը հարմար է միմյանց հետ դիվանագիտական կապեր չունեցող Հայաստան եւ Ադրբեջան այցեր կատարելու համար, թիմում կա 5 անդամ, երկուսը մշտապես գտնվում են Վրաստանի մայրաքաղաքում, երեքը պարբերաբար մեկնում են Հայաստան, Ղարաբաղ եւ Ադրբեջան, ժամանակ առ ժամանակ Ղարաբաղյան շրջանում 220 կիլոմետրանոց շփման գծում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին մոնիտորինգ են իրականացնում։

ԵԱՀԿ-ի հանդեսին տված հարցազրույցում Կասպրչիկն ասել է, որ ամեն տարի տեղի են ունենում հրադադարի խախտումներ՝ միջինը 30 միջադեպ, 2009-ին զոհերի թիվը նվազել է. զոհվել է 19 մարդ։ Նվազումը բանակցային գործընթացի ակտիվացման հետեւանք է։

Կասպրչիկի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարելի համարել «սառեցված», քանի որ ընթանում են շատ ակտիվ բանակցություններ, միայն 2009-ի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները 6 անգամ են հանդիպել։

Անջեյ Կասպրչիկն ասել է, որ Մինսկի խումբը հազվադեպ է մեկնաբանություններ տալիս, եւ դա բացատրվում է խնդրի յուրահատկություններով, հակամարտության կարգավորումը հնարավոր չէ հրապարակավ քննարկել, քանի որ դա պարզապես կվիժեցնի բանակցային գործընթացը։ Տեղեկատվության տրամադրումը խիստ սահմանափակ եւ չափավոր է։

«Բանակցությունները իրականացնում է Մինսկի խմբի համանախագահությունը, ես լուռ վկա եմ», - ասել է Կասպրչիկը։

Նրա խոսքերով, լուծումն ի վերջո հանրային ինֆորմացիա է դառնալու, քանի որ հանրությունները պետք է հավանություն տան այս կամ այն տարբերակին։

Միջնորդների օգնությամբ բանակցող կողմերը, նրա խոսքով, պետք է գտնեն հավասարակշռությունը ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների միջեւ։

«Միջնորդը պարտավոր է չեզոք լինել, եթե նա ունի իր ներքին օրակարգը, վաղ թե շուտ կողմերից մեկը դա կնկատի, եւ միջնորդը դուրս կմղվի», - ասել է Անջեյ Կասպրչիկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG