Մատչելիության հղումներ

«Մոլորակի ժամ» կոչվող համաշխարհային քարոզարշավը մեկնարկել է 2007-ին Ավստարալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը` նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Բնության համաշխարհային հիմադրամի հայաստանյան մասնաճյուղը ու մի շարք այլ կազմակերպություններ նախաձեռնել են ակցիան իրականացնել նաեւ Երեւանում:

«Նպատակ ունենք միավորել հասարակությանը եւ բիզնես աշխարհին, կառավարությանը եւ համայնքներին` մեկ ժամով անջատելու լույսերը հանուն մեր մոլորակի կենսական պայմանների եւ ռեսուրսների պահպանման»,- նշում է Բնության համաշխարհային հիմադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:

2008-ին ամբողջ աշխարհում ավելի քան 50 միլիոն մարդ մասնակցել է այս ակցիային, իսկ 2009-ին` արդեն 1 մլրդ բնակչություն աշխարհի 4000 քաղաքներից: Այս տարի «Մոլորակի ժամ»-ը ներգրավել է 6000 քաղաքներ:

«Երեւանում էլ մարտի 27-ին` ժամը 20:30-ից մինչեւ 21:30 մայրաքաղաքի լուսերը անջատվելու են», - ասում Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակից Դիանա Երիցփոխյանը:

Այդ նույն ժամին մթության մեջ կլինեն աշխարհի այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Փարիզը, Հռոմը, Բրազիլիան, Սիդնեյը եւ այլն:

XS
SM
MD
LG