Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Չեխիայի ու Սլովակիայի տարանջատումը քաղաքակիրթ ինքնորոշման լավ օրինակ է»


Չեխիայի ու Սլովակիայի տարանջատումը քաղաքակիրթ ինքնորոշման լավ օրինակ է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Չեխիային` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ անկողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու համար:

Նախագահն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Չեխիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ: Նա նշել է, որ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ պաշտպանական ոլորտում ակտիվ գործակցությունը, եւ փոխվարչապետ Բարտակի այցը լավ հնարավորություն է` գործնական հուն ուղղելու առկա մտադրությունները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները եվրոպական եւ եվրատլանտյան կառույցների շրջանակներում ունեն համագործակցության մեծ ներուժ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG