Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանցի միլիարդատերը գնել է The Independent թերթը


Ռուսաստանցի մեծահարուստ, Պետական անվտանգության կոմիտեի նախկին գործակալ Ալեքսանդր Լեբեդեւը, ում կարողությունը գնահատվում է 1.4 միլիարդ դոլար, խորհրդանշական 1 ֆունտ ստեռլինգով գնել է բրիտանական The Independent թերթը` The Independent on Sunday կիրակնօրյա հավելվածի հետ միասին:

Պարբերականների արդեն նախկին սեփականատեր` իռլանդական Independent News & Media ընկերությունը չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ 2009 թվականին Independent-ը եւ Independent on Sundey-ը 28 միլիոն ֆունտ ստեռլինգի կորուստներ են կրել` կապված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ:

Ըստ կնքված համաձայնագրի` նախկին սեփականատերը առաջիկա 10 ամիսներին ռուսաստանցի միլիարդատիրոջը վճարելու է 9,25 միլիոն ֆունտ ստեռլինգ, որոնք ուղղվելու են Independent-ի եւ Independent on Sundey-ի պարտքերը մարելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG