Մատչելիության հղումներ

Եվրոյի գոտու երկրների առաջնորդները հավանության են արժանացրել Գերմանիայի եւ Ֆրանսիայի ծրագիրը


Եվրոյի գոտու 16 երկրների առաջնորդները Բրյուսելում անցկացվող գագաթնաժողովում երեկ ուշ հավանության են արժանացրել Հունաստանում ֆինանսական աղետի կանխմանը եւ եվրոպական արժույթի նկատմամբ վստահությանը ուղղված` պաշտոնական Բեռլինի եւ Փարիզի առաջարկած ծրագիրը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին համաձայնություն են ձեռք բերել Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի համատեղ մեխանիզմների իրականացման հարցում, ինչը նպաստելու է Հունաստանի ֆինանսական անվտանգությանը: Խոսքը 20-22 միլիարդ եվրոյի աջակցության մասին է:

Համաձայնագրի պայմաններով` Հունաստանին ֆինանսական աջակցության զգալի մասի պատասխանատվությունը իրենց վրա են վերցնում եվրոյի գոտու պետությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG