Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան մերժում է Եվրամիության հետ արտոնյալ գործընկերության առաջարկը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հինգշաբթի օրը Թուրքիայի վարչապետ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիայի նպատակը Եվրամիության լիիրավ անդամ դառնալն է»։

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի` Թուրքիա ծրագրված այցի շեմին` Էրդողանը մեկ անգամ եւս մերժել է Եվրամիության հետ արտոնյալ գործընկերութան ծրագիր մշակելու առաջարկները։

«Նման նախաձեռնությանը դրական կերպով արձագանքելը Թուրքիայի կողմից կոպիտ սխալ կլիներ։ Բազմաթիվ պետություններ, որ այսօր Եվրամիության մաս են կազմում, երբեք չէին ընդունի նման առաջարկը։ Մենք այսօր բանակցությունները շարունակում ենք միայն մեկ հարցի շուրջ` լիիրավ անդամակցություն», - ասել է Էրդողանը։

Հիշեցնեմ, որ առաջինը Թուրքիայի համար արտոնյալ գործընկերության ծրագիր մշակելու առաջարկով 2005-ին հանդես էր եկել Անգելա Մերկելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG