Մատչելիության հղումներ

«Նաբուկո» ծրագիրը կյանքի կկոչվի 2018 թվականից ոչ շուտ


Գերմանական Suddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում Եվրամիության` էներգետիկայի գծով հանձնակատար Գյունտեր Օտինգերը կարծիք է հայտնել,որ առաջիկա տարիների «Նաբուկո» նախագիծը ավարտին չի հասցվի։«Գազատարի կառուցման նախագծային աշխատանքների վերջը դեռ չի երեւում», - նշել է եվրոպացի պաշտոնյան։

Օտինգերը հույս է հայտնել, որ այս տարվա ընթացքում կկայացվի «Նաբուկո»-յի շինարարության մասին վերջնական որոշումը։

«Վերջին ամսիներին նման որոշման ընդունման հավանականությունը աճել է», - նշել է Եվրոպական Միության հանձնակատարը՝ հավելելով. - «Եթե 2009-ի սեպտեմբերին Նաբուկոյի շինարարության հավանականությունը 30 տոկոս էր, ապա այսօր արդեն այն հասել է 65 տոկոսի»։

Գյունտեր Օտինգերը Suddeutsche Zeitung- ին փոխանցել է, որ «Նաբուկո»-ի շինարարությունը լավագույն դեպքում կավարտվի 2018 թվականին։


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG