Մատչելիության հղումներ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կթույլատրվի տարեկան մեկ անգամ պատարագ մատուցել


Պոլսո Հայոց պատիրարք Մեսրոպ Մութաֆյանը վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցու դիմաց, 29-ը մարտի, 2007թ.

Պոլսո Հայոց պատիրարք Մեսրոպ Մութաֆյանը վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցու դիմաց, 29-ը մարտի, 2007թ.

Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը կթույլատրի տարվա մեջ մեկ անգամ պատարագ մատուցել Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում: Այդ մասին ասված է նախարարության այսօր տարածած հայտարարությունում:

Աղթամարի եկեղեցին վերանորոգվել է 2007 թվականին ու բացվել որպես թանգարան: Ըստ թուրքական օրենսդրության` թանգարանում արգելվում է կրոնական արարողություն կատարել:

Վերանորոգումից հետո քննարկումներ էին սկսվել եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու ու պատարագներ կատարելու թույլտվության հարցերի շուրջ:

Hurriyet-ի հարցազրույցում մշակույթի նախարար Էրթուղրուլ Գունայն ասել է, թե նախարարությունը վերջնական որոշում է ընդունել թույլատրել, որպեսզի տարվա ընթացքում մեկ անգամ եկեղեցին բաց լինի աղոթքի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG