Մատչելիության հղումներ

Շվեդիայի արտգործնախարարը կրկին ափսոսանք է հայտնում Ռիկսդագի բանաձեւի կապակցությամբ


Այսօր թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը կրկին ափսոսանք է հայտնել իր երկրի խորհրդարանի` Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցությամբ:

«Ճիշտ չէ քաղաքական որոշումներ ընդունել 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Այսօր պետք է մտածել ոչ թե 1915 թվականի, այլ 2015 թվականի մասին, երբ Թուրքիան կարող է դառնալ Եվրամիության լիարժեք անդամ», - ասել Բիլդտը:

Նա հնարավոր է համարել, որ Շվեդիայի խորհրդարանը 2011 թվականին վերադառնա հայկական հարցին:

«Շվեդիան` որպես բարեկամ, միշտ Թուրքիայի կողքին է», - վստահեցրել է Բիլդտը եւ հույս հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները, որոնք բարդացել էին բանաձեւի ընդունման պատճառով, մոտ ժամանակներս կնորմալանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG