Մատչելիության հղումներ

Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը` ուշացումով, բայց նույն ձեւաչափում


Ազգային երաժշտական մրցանակը

Ազգային երաժշտական մրցանակը

Այս տարի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 26-ին: Արդեն հայտնի են բոլոր անվանակարգերում առաջադրված թեկնածուների անունները:

«Տարվա հայտնություն» անվանակարգում այս տարի առաջադրված է առաջին «Հայ Սուպերսթար»-ի մասնակից Աստղիկ Սաֆարյանը: Նույն անվանակարգում առաջադրված է նաեւ «Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլի մասնակից Անի Արզումանյանը:

Հաջորդ անվանակարգը «Տարվա լավագույն Ռոք խումբ»-ն է: Այստեղ մրցում են Empyray, Dorians, The Beautified Project, E.V.A. խմբերը:

Սոֆի Մխեյան
«Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում մրցում են 7 հոլովակներ` այդ թվում
Սոֆի Մխեյան. «Կարծում եմ` արել եմ լավ աշխատանք, որը արժեր ներկայացնել»
Արսենի «Այբուբեն»-ը, Սոֆի Մխեյանի «Լույս Խավարում»-ը եւ այլն: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում, գնահատելով հաղթանակի իր հնարավորությունները, Սոֆին ասաց, որ առաջադրվելու հիմնական նպատակը, ոչ թե հաղթելն է, այլ ցույց տալը, որ ինքն աշխատում է:
«Կարծում եմ` արել եմ լավ աշխատանք, որը արժեր ներկայացնել», - ասաց Սոֆի Մխեյանը:

«Տարվա հիթ» անվանակարգում այս տարի տարբեր երաժշտական ժանրերի երգեր են առաջադրված: Հաղթանակի հավակնում են Արսենի «Այբուբեն»-ը, Մարտին Մկրտչյանի «Սիրտը իմ» երգը, Davo, RP, DerHova-ի «Իմն ես» երգի remix տարբերակը եւ եւս 4 երգեր:

«Տարվա լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում այս տարի առաջադրված են Հ.Տ. Հայկոյի «Քուանշ»-ը, Սոֆի Մխեյանի «Լույս խավարում» ալբոմը, Լուսինայի «Լուսինա»-ն եւ եւս 3 ալբոմներ:

Անցած տարվա նման այս տարի էլ Մշակույթի նախարարության պահանջով Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ավելացվել են մի քանի անվանակարգեր` «Տարվա լավագույն դասական նախագիծ», «Տարվա լավագույն դասական ալբոմ», «Տարվա լավագույն «Կոմիտաս- 140» ալբոմ», «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ» եւ «Տարվա լավագույն ջազ ալբոմ»:

Ռազմիկ Ամյան
Ինչ վերաբերում է գլխավոր անվանակարգեր «Տարվա լավագույն երգիչ/երգչուհուն», մեծ է հավանականությունը, որ լավագույն երգիչ ճանաչվի Ռազմիկ Ամյանը: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում երգչի պրոդյուսեր Արմեն Ներսիսյանն ասաց, որ այդպիսի որոշման մասին տեղյակ չէ, իսկ Ազգայինում Ռազմիկը երգելու է որպես հյուր:

«Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում գլխավոր թեկնածու է համարվում Սոֆի Մխեյանը: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Սոֆին ասաց, որ իր կարծիքով էլ այս անվանակարգում հիմնական հաղթողի թեկնածուն ինքն է: «Այս տարվա ընթացքում, կարծում եմ, բոլորից շատ աշխատել է հենց Սոֆի Մխեյան երգչուհին», - ասաց Մխեյանը:




XS
SM
MD
LG