Մատչելիության հղումներ

«Այբ կրթական հանգույց»-ը շարունակում է քննարկումների փուլը


"Այբ կրթական հանգույց"-ի առաջին էսքիզներից

"Այբ կրթական հանգույց"-ի առաջին էսքիզներից

«Այբ» կրթական հիմնադրամը ձեռնամուխ է եղել այս համախմբել հանրապետության խելացի, մոտիվացված երեխաներին մի կրթական համալիրում, որը նախատեսում են կառուցել մոտ ապագայում:

«Մենք մոտիվացված ենք անվանում այն երեխաներին, ովքեր սովորելու ձգտում ունեն, պատրաստակամ են բարձր կրթական նշաձողեր հաղթահարել», - նշեց «Այբ» հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը:

«Այբ կրթական հանգույց»-ը կներառի դպրոց, եկեղեցի, համայնքային կենտրոն, մեդիա արվեստների ու գործարար կենտրոններ, մանկապարտեզ, հանրակացարաններ եւ բնակելի թաղամաս: Դպրոցի մոդելի այս տարբերակը, որը մինչեւ հիմա գոյություն չի ունեցել Հայաստանում, բավականին լուրջ ֆինանսական միջոցներ է պահանջում. նախնական հաշվարկներով` կառուցմանն անհրաժեշտ ծախսերը կազմում են 45-50 մլն դոլար:

Հունվարի 14-ին կառավարությունը կայացրել է հողահատկացման վերջնական որոշում. դպրոցը կկառուցվի Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա տարածքում: Կառուցման նախնական ծախսերը կհոգա «Այբ» հիմնադրամը, հետագայում դրամահավաք կանցկացվի Սփյուռքում եւ Հայաստանում: Ի դեպ, դպրոցի 810 աշակերտներից 500-ը կլինեն Երեւանից, 200-ը` մարզերից ու Սփյուռքից, իսկ 100-ը` մանկատներից:

Դպրոցի իդեալական մոդելը ստանալու համար «Այբ»-ը արդեն մի քանի փուլերով քննարկումներ է անցկացրել ճարտարապետների, լրագրողների եւ գործարարների հետ: Այս անգամ քննարկմանը ներկա էին մարզերի եւ Երեւանի ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ: Հանդիպման ընթացքում ներկաները փորձեցին պատկերացնել դպրոցի ապագա աշակերտներին եւ ուսուցիչներին:

XS
SM
MD
LG