Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան իր դեսպանին Վաշինգտոն ուղարկելու համար արդեն երկու պայման է առաջադրում ԱՄՆ-ին


Ահմեդ Դավութօղլու

Ահմեդ Դավութօղլու

Թուրքիան իր դեսպանին հետ չի ուղարկի Վաշինգտոն, «մինչեւ Օբամայի վարչակազմը եւ Կոնգրեսը հստակ չասեն, որ չեն դատի Թուրքիայի պատմությունը», - երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Այս մասին գրում է Washington Post-ը` հիշեցնելով, որ պաշտոնական Անկարան Միացյալ Նահանգներից հետ կանչեց իր դեսպան Նամիք Թանին այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:

«Մենք չենք կարող ընդունել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների տեսակետները, որոնք ոչինչ չգիտեն պատմության մասին», - ասել է Դավութօղլուն:

Նրա խոսքերով, դեսպանին Միացյալ Նահանգներ հետ ուղարկելու համար երկու պայման կա` վարչակազմը եւ Կոնգրեսը պետք է ձեռնպահ մնան Թուրքիայի պատմության մասին որոշումներ ընդունելուց, եւ պետք է համաձայնություն լինի` զարգացնելու ռազմավարական դաշնակիցների համագործակցությունը:

Անցած շաբաթ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ վարչակազմի եւ Կոնգրեսի միջեւ պայմանավորվածություն չկա` կանխելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում:

«Մեջլիս» պարբերականը գրում է, որ մինչ դեսպանի հարցով որոշում ընդունելը Թուրքիայի կառավարությունը կսպասի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG