Մատչելիության հղումներ

logo-print

Ամառային դահլիճի պահպանմանն ուղղված ստորագրահավաքը մոտենում է ավարտին


Մարտի 24-ին` ժամը 17:00-ից մինչեւ 19:00ը, մի խումբ երիտասարդներ Թամանյանի արձանի շուրջը նորից ստորագրություններ կհավաքեն` հանուն «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության, ինչով էլ կամփոփեն իրենց նախաձեռնությունն ու կսկսեն արդյունքներն ուղարկել հասցեատերերին:


Ստորագրվող թերթիկների համաձայն` դրանք ուղղվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին: հանուն «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնության անդամներից Սարհատ Պետրոսյանը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ թերթիկները սկանավորվում են եւ ուղարկվելու են սկավառակով:

Ստորագրահավաքի նախավերջին օրվա` մարտի 23-ի արդյունքերով արդեն հավաքվել է 17.000 մարդու ստորագրություն, ովքեր «պահանջում են վերականգնել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը Երեւան քաղաքի մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում եւ կասեցնել այն քանդելուն ուղղված գործընթացները»:
XS
SM
MD
LG