Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկել են ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված ուսանողական մարզական խաղերը, որոնց մասնակցում են պետական բուհերի ուսանողները: 7 մարզաձեւերում ընթացող ուսանողական խաղերն անցկացվում են արդեն 11-րդ անգամ:

Հայաստան մարզական միության նախագահ, ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ Ռազմիկի Ստեփանյանի խոսքով, ուսանողական մարզական խաղերն առաջին հերթին խթանում են բուհերում մարզական խմբակների զարգացմանը, ֆիզկուլտուրայի դասերի պատշաճ անցկացմանը եւ ստուգատես են հանդիսանում մեր բուհերի համար: Ըստ նրա` մեր բուհերում նյութատեխնիկական բազան, մարզադահլիճների վիճակն այնքան էլ բարվոք չեն եւ եթե բուհերի ռեկտորները առավել ուշադիրն լինեն առարկայի հանդեպ եւ կարեւորություն տան դրան, խրախուսեն ուսանողներին, հետաքրքրվածությունը շատ ավելի մեծ կլինի:

2001 թվականից հայ ուսանողները ֆեդերացիայի աջակցությամբ մասնակցում են համաշխարհային ուսանողական խաղերին եւ գրեթե ամեն տարի վերադառնում մեդալներով:

Ուսանողական խաղերին մասնակցող երիտասարդների խոսքով, մեծամասնությունը հենց բուհերում է սկսել հետաքրքրվել սպորտով, քանի որ դպրոցներում անցկացվող մեկ ժամը, այն էլ` միայն գարնան եւ աշնան տաք ամիսներին, բավարար չէ` ոչ մրցումների մասնակցելու ոչ էլ առողջ ապրելակերպ սերմանելու համար:

Ուսանողական մարզական խաղերը կանցկացվեն մինչեւ հոկտեմբերի վերջ:
XS
SM
MD
LG