Մատչելիության հղումներ

logo-print

Աֆղանստանում ձնահյուսի հետեւանքով 35 մարդ է զոհվել


Աֆղանստանի հյուսիսարեւելյան Բադաշխան նահանգի Արղանջ Խովա շրջանում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած ձնահյուսի հետեւանքով զոհվել է 35 մարդ, որոնց տները թաղվել են ձյան տակ: Զոհերի մասին տվյալները Աֆղանստանի իշխանությունները հրապարակել են այսօր:

Վատ եղանակի եւ ճանապարհների փակ լինելու պատճառով, տեղական պաշտոնյաները օգնություն հայցելու համար հեռավոր շրջանից նահանգի մայրաքաղաք Ֆայզաբադ են հասել 13 օրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG