Մատչելիության հղումներ

Հայաստանից Թուրքիա գաղթած մարդկանց վիճակը ամենեւին էլ մխիթարական չէ. աշխատանքը բավական ծանր է, եւ պայմաններն էլ, ինչպես ցանկացած ապօրինի միգրանտի համար, միշտ բարվոք չեն: Բոլորն էլ հաղթահարում են այն հոգեբանական խոչընդոտը, որ աշխատում են մի երկրում, որտեղ հարյուր հազարավոր հայեր են կոտորվել, որի մասին դպրոցական դասագրքերում գրված է, որ թշնամի երկիր է Ինչպե՞ս է ընկալվել հայաստանցի ապօրինի միգրանտներին արտաքսելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարությունը աշխատելու համար Թուրքիա մեկնած հայաստանցիների կողմից:

Թուրքիայի վարչապետի սպառնալիքները անարձագանք չմնացին Հայաստանում` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը քննադատեց այն: Բայց այդ հայտարարությունը քննադատեցին նաեւ իրենք` թուրքերը: Էրդողանը, մինչդեռ, շարունակում է գրեթե նույն ոգով քննադատել Սփյուռքը, Հայաստանը, բոլոր հայերին:

Հաղորդագրությունները, թե Սպիտակ տունը թույլ չի տա Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, հերքվեցին նախ` Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի, ապա մեկ օր անց` Պետդեպարտամենտի խոսնակի կողմից:

Մոսկվայում հանդիպեցին Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այլ հարցերի թվում, նրանց հանդիպման օրակարգում տեղ էր գտել նաեւ Ղարաբաղյան կարգավորման թեման: Իսկ Բաքվում մամուլի ասուլիսով հանդես է եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Մոլորակ» հանդեսը ներկայացնում են Ազա Բաբայանը, Աստղիկ Բեդեւյանը, Հրաչ Մելքումյանը, Արմեն Քոլոյանը: «Մոլորակ»-ը վարում է Հրայր Թամրազյանը:


XS
SM
MD
LG