Մատչելիության հղումներ

logo-print

Բողոքի ցույց Ստամբուլում՝ ընդդեմ Էրդողանի հայտարարության


Ուրբաթ օրը հարյուրից ավելի մարդիկ բողոքի երթ են անցկացրել Ստամբուլում՝ Թուրքիայում ապօրինաբան բնակվող հայերին արտաքսելու սպառնալիքի համար երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրելով ռասիզմի մեջ:

Կանադական the Gazette պարբերականը նշում է, որ բողոքի երթի մասնակցիները կրում էին «Դուք միայնակ չեք» ցուցապաստառներ՝ թուրքերեն, անգլերեն, հայերեն, քրդերեն լեզուներով:

Լրատվամիջոցներին տրամադրված հայտարարության մեջ ցուցարարները Էրդողանին մեղադրում են, որ նա հայ հայ ներգաղթյալներին փորձում օգտագործել որպես գործիք՝ «որոշ երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեմ պաշտոնական Անկարայի բողոքներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG