Մատչելիության հղումներ

Առջեւում են հայկական երաժշտական 2 հեղինակավոր մրցանակաբաշխությունները


Հայ աստղերը Ազգային երաժշտական մցանակաբաշխության ժամանակ, 2009թ.
Հայ աստղերը Ազգային երաժշտական մցանակաբաշխության ժամանակ, 2009թ.

Հայկական գլխավոր երաժշտական մրցանակաբաշխությունը` Ազգային երաժշտականը, այս տարի մի փոքր ուշանում է, միաժամանակ իր հնգամյա հոբելյանին է պատրաստվում Մոսկվայում անցկացվող հայկական «Տաշիր»-ը:

Երգչուհի Շուշան Պետրոսյանը վստահ է, որ Հայաստանում, որպես կանոն, հաղթում է նա, ով ավելի շատ է երեւում եթերում: Նրա կարծիքով մրցանակաբաշխությունների ընտրության չափանիշները սխալ են, այդ պատճառով ինքն արդեն մի
Շուշան Պետրոսյան. «Մրցանակաբաշ-խությունների ամենափայլուն օրինակը Գրեմմին է »
քանի տարի է, ինչ չի մասնակցում հայկական մրցանակաբաշխություններին:

«Մրցանակաբաշխությունների ամենափայլուն օրինակը Գրեմմին է, որպեսզի այդ գաղափարը ճիշտ աշխատի, նախ պետք է իրավական դաշտը ճիշտ գործի, վերանա սեւ շուկան, պաշտպանվեն հեղինակային իրավունքները եւ այլն», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Շուշան Պետրոսյանը:

Հայաստանում մրցանակաբաշխություններից գլխավորը համարվում է Ազգային երաժշտականը: Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Դուրգարյանը «Մաքսլիբերթի»-ին տեղեկացրեց, որ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն այս տարի տեղի է ունենալու մարտի 26-ին:
Սամվել Գրիգորյան. «Տաշիր»-ը հայկական մրցանակաբաշ-խությունների շարքում մրցակիցներ չունի»


Մեկ այլ հեղինակավոր հայկական մրցանակաբաշխություն` «Տաշիր»-ը, որ ամեն տարի անցկացվում է Մոսկվայում` Կրեմլի դահլիճում, այս տարի կկայանա ապրիլի 17-ին: «Տաշիր»-ի գլխավոր կազմակերպիչ «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հայաստանյան պատասխանատու եւ մրցանակաբաշխության մշտական հաղորդավար Սամվել Գրիգորյանը «Մաքսլիբերթի»-ին պատմեց, որ այս տարի սպասվում են մեծ անակնկալներ` կապված, օրինակ, հաղորդավարների հետ:

Սամվել Գրիգորյանը կարծում է, որ «Տաշիր»-ը հայկական մրցանակաբաշխությունների շարքում մրցակիցներ չունի: Այս տարի, հնգամյակի հետ կապված, այն ավելի շքեղ կլինի:

Բոլոր տարիների նման, այս տարի էլ «Տաշիր»-ի պատվավոր հյուրը կլինի «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը, առավել եւս որ Եվա Ռիվասի պրոդյուսերական գործով զբաղվում է նույն «Արմենիա փրոդաքշն»-ը: Մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն նաեւ «Եվրատեսիլ»-ի` Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի ներկայացուցիչները:

Էմմին` Ազգային երաժշտական մրցնակաբաշխության «Լավագույն երգչուհի», 2009թ.

Անցած տարի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ու նաեւ «Տաշիր»-ի տարվա լավագույն երգչուհի ճանաչված Էմմին այս տարի Կրեմլի բեմ չի բարձրանա: - «Սա կապ չունի «Եվրատեսիլ»-ի հայաստանյան մրցույթից հետո ծագած խնդիրների հետ, պարզապես փորձում ենք մրցանակաբաշխության մեջ ներգրավել մեր բոլոր կատարողներին, եւ ոչ թե միշտ միեւնույն մարդկանց», - ասաց Սամվել Գրիգորյանը:





XS
SM
MD
LG