Մատչելիության հղումներ

Էրդողանի պնդմամբ` մամուլը աղավաղել է հայերին արտաքսելու մասին իր հայտարարությունը


Ռեջեփ Էրդողան

Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի պնդմամբ, մամուլը աղավաղել է հայերին արտաքսելու վերաբերյալ իր հայտարարությունը` միտումնավոր չմեջբերելով «ապօրինաբար» բառը: Արդյունքում, ըստ Էրդողանի, ստեղծվել է թյուր տպավորություն, թե նա սպառնում է արտաքսել ընդհանրապես բոլոր հայերին։

«Նրանց, ովքեր պահանջում եմ, որ ես ներողություն հայցեմ, կուզենայի հարց տալ` դուք ի՞նչ է, փաստաբա՞ն եք դարձել մեր գլխին», - ասել է Էրդողանը` ուրբաթ օրը ելույթ ունենալով «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության Անկարայի կենտրոնակայանում կազմակերպված ընդարձակ ժողովում:

Էրդողանը թուրքական մամուլին հորդորել է պաշտպանել Թուրքիայի շահերը: «Փաստաբան եք՝ պաշտպանեք ձեր, այլ ոչ թե ուրիշ երկրների շահերը», - ասել է նա:

Նա խոսել է հայ - թուրքական երկխոսության մասին` նշելով, թե ձախողման համար պատասխանատվությունը կրելու են նրանք, ովքեր խոչընդոտներ են ստեղծում բարելավման գործընթացում։

«Մենք ցանկանում ենք անկեղծ եւ ազնիվ ճանապարհով բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն գիտելիք եւ տրամաբանություն չունեցողները ամեն կերպ փորձում են կասեցնել բարելավումը», - ասել է Էրդողանը եւ հավելել. - «Ես այս ամբիոնից ուզում եմ դիմել Հայաստանին եւ երրորդ երկրներին` հիշեցնելու, որ այս գործընթացը ճշմարիտ եւ պատասխանատու մոտեցում է պահանջում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG