Մատչելիության հղումներ

«Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի առաջխաղացմանը խոչընդոտելու հարցում Պետդեպարտամենտի եւ Կոնգրեսի միջեւ որեւէ գործարք գոյություն չունի», - հինգշաբթի օրը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնակատար Գորդոն Դուգիդը:

«Դա մի հարց է, որ Կոնգրեսը ինքը պետք է որոշի` քննարկել, թե` ոչ», - ասել է նա:

Նախօրեին «Բրուքինգ» հաստատությունում ունեցած ելույթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի վերաբերյալ նույնպիսի հայտարարություն էր արել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

«Կոնգրեսը անկախ մարմին է, եւ նրանք կանեն այն, ինչ կորոշեն անել», - ասել էր Գորդոնը` միաժամանակ ընդգծելով Պետդեպարտամենտի բացասական դիրքորոշումը բանաձեւի հարցում:

Թիվ 252 բանաձեւի նախագիծը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանն է արժանացել մարտի 4-ին եւ այժմ ենթակա է քննարկման Պալատի լիագումար նիստի կողմից:

Թուրքիան Օբամայի վարչակազմին հորդորում է թույլ չտալ օրինագծի հետագա առաջխաղացումը Կոնգրեսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG