Մատչելիության հղումներ

Եվրոպական դատարանը հերթական որոշումն է կայացրել Հայաստանի վերաբերյալ


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հերթական որոշումն է կայացրել Հայաստանի վերաբերյալ։

Դատարանի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` դատարանին է դիմել 1958 թվականին ծնված, Երեւանում բնակվող Վարդան Մամիկոնյանը, ով 2003 թվականին մեղավոր է ճանաչվել ճանապարհատրասպորտային կանոնները խախտելու, արդյունքում` անզգուշությամբ սպանություն կատարելու համար։ Հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի վրա, Մամիկոնյանը դիմել է Եվրոպական դատարան` պնդելով, թե Հայաստանի Վճռաբեկ դատարանը չի ուսումնասիրել իր կողմից ներկայացված միջնորդությունները` օրենքի դրույթների վերաբերյալ։

Եվրոպական դատարանը գտել է, որ այս դեպքում իսկապես խախտվել է Հայաստանի քաղաքացու` արդար դատաքննության իրավունքը, եւ պարտավորեցրել է Հայաստանին 1000 եվրո փոխհատուցում տրամադրել Վարդան Մամիկոնյանին` պատճառված վնասի համար։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG