Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրով

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրով

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 16-ին Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Միջնորդները ավելի վաղ հայտնել էին, որ միայն Նալբանդյանի հետ բանակցելուց հետո կկարողանան հստակեցնել հերթական տարածաշրջանային այցի ժամկետները: Փարիզում նախատեսված հանդիպման շեմին նոր հայտարարություններով հանդես եկավ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Չնայած պաշտոնական Ստոկհոլմը` վարչապետ Ռեյնֆելդտի շուրթերով, շաբաթ օրը ներողություն խնդրեց մարտի 11-ին Ռիկսդագի կայացրած որոշման համար, Թուրքիան շարունակում է բողոքել: Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանը դեռեւս Անկարայում է, մարտի 17-ին վարչապետ Էրդողանը չի մեկնի Շվեդիա:

Մարտի 14-ը Ռուսաստանում այսպես կոչված քվեարկության միասնական օրն էր: Քաղաքական դաշտում այն ընկալվում էր, նախ եւ առաջ, որպես Վլադիմիր Պուտինի առաջնորդած «Եդինայա Ռոսիա» կուսակցության յուրատեսակ քննություն: Ընդհանուր առմամբ, այս քննությունը Պուտինի ղեկավարած քաղաքական ուժը հանձնեց հաջողությամբ, թեեւ, ինչպես վերլուծաբաններ են նշում, ռուսաստանյան իշխող կուսակցության ընտրազանգվածը, նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն, տնտեսական ճգնաժամի ֆոնին գնալով նվազում է:

Մանրամասները` «Մոլորակ» հանդեսում: Հաղորդումը պատրաստել են Ազա Բաբայանը, Հեղինե Բունիաթյանը, Արմեն Քոլոյանը եւ Գեւորգ Ստամբոլցյանը:


XS
SM
MD
LG