Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստան ժամանեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը


Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի հրավերով այսօր Հայաստան ժամանեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը:

Պաշտոնական այցի շրջանակներում, որը շարունակվելու է մինչեւ մարտի 18-ը, նախատեսված են երկու հովվապետերի մի շարք այցելություններ եւ հանդիպումներ, այդ թվում` Հայաստանի ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ:

Մարտի 17-ին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Մարտի 18-ին տեղի կունենա Երեւանի ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, ապա Գարեգին երկրորդ կաթողիկոսը եւ Կիրիլ առաջին պատրիարքը համատեղ հայտարարություն կստորագրեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG