Մատչելիության հղումներ

Առաջին տղա «Հայ Սուպերսթար»-ը «Մաքսլիբերթի»-ի հյուրասրահում


Րաֆֆի Օհանյանը «Մաքսլիբերթի»-ի հյուրասրահում

Րաֆֆի Օհանյանը «Մաքսլիբերթի»-ի հյուրասրահում

«Հայ Սուպերսթար – 4» նախագծի ավարտից անմիջապես հետո հաղթող Րաֆֆի Օհանյանը առաջին բացառիկ հարցազրույցն է տվել «Մաքսլիբերթի»-ին:


«Շատ ուժեղ էներգետիկ դաշտ էի զգում, այդքան լավ երբեք երեւի չէի զգացել, իհարկե չէի հավատում, որ ի վերջո կհաղթեմ», - պատմեց հաղթանակից հետո դեռ «ուշքի չեկած» Րաֆֆին:
Րաֆֆի Օհանյան. «Հիմա իմ ապագան «Շանթ» հեռուստաընկերության հետ եմ պատկերացնում»


Եզրափակիչ համերգից հետո սուփերսթարցիներով գնացել են միասին նշելու հաղթանակը: - «Ամենամեծ նվերը, որ ստացա, անվճար տեսահոլովակ նկարահանելու հնարավորությունն է, եւ հիմա իմ ապագան «Շանթ» հեռուստաընկերության հետ եմ պատկերացնում»:

«Հայ Սուպերսթար» նախագծի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը «Մաքսլիբերթի»-ին պատմեց, որ Րաֆֆին 3 տարվա պայմանագիր է կնքել եւ այդ ընթացքում պարտավոր է ամեն ինչ համաձայնեցնել «Շանթ» հեռուստաընկերության հետ:

Մեկնաբանելով այն ասեկոսեները, թե նախագծի մասնակիցների եւ մասնավորապես իր եւ Սուրեն Առուստամյանի միջեւ լարվածություն կա` Րաֆֆի Օհանյանը նշեց, որ «այդ լարվածությունը դուրս չի եկել նախագծի շրջանակներից». – «Ոչ մի կոնֆլիկտ չի եղել, միայն լարված հարաբերություններ էին, մանավանդ, որ վերջում 3-ով էինք մնացել», -ասաց նա:

Ռաիսա Ավանեսյան
Նոր «Հայ Սուպերսթար»-ի անունը հրապարակելուց հետո շատերի համար անսովոր էր եզրափակչի մյուս մասնակցի`Ռաիսա Ավանեսյանի պահվածքը, ով շատ ուրախ շնորհավորեց Րաֆֆիին: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նա ասաց, որ «անկեղծ ուրախ էր Րաֆֆի հաղթանակի համար, չնայած որ ինքն էլ հաղթելու մեծ ցանկություն ուներ»:

«Ես շատ թեթեւ եմ տանում, քանի որ ապագան է կարեւոր. հենց ապագան ցույց կտա, թե որն է ճիշտը», - ասաց Ռաիսան:
Ռաիսա. Ավանեսյան. «Ես շատ թեթեւ եմ տանում, քանի որ ապագան է կարեւոր. հենց ապագան ցույց կտա, թե որն է ճիշտը»


Համերգի ավարտից հետո ուրախ չէին, օրինակ, ժյուրիի անդամներից Եգոր Գլումովը և Արվին Քոչարյանը: Վերջինս «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ «թեեւ ժյուրին քվեարկելու իրավունք չուներ, բայց ինքը վստահ է, որ եթե ժյուրին քվեարկեր, ապա կհաղթեր Ռաիսան»: Ռաիսայի հաղթանակն էր ակնկալում նաեւ Եգոր Գլումովը:

Րաֆֆի Օհանյան
Այդուհանդերձ, հաղթողը Րաֆֆին է, ում կյանքում այս նախագիծը «շատ բան է փոխել»: Հիմա նա իրեն համարում է կայացած երգիչ եւ մարդ: Իսկ բոլոր հետաքրքրվողներին ասաց, որ դեռ ընկերուհի չունի, բայց սիրահարված է:







Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG