Մատչելիության հղումներ

Իսրայելը հավանություն է տվել Եգիպտոսի հետ սահմանի երկայնքով արգելապատնեշի կառուցման ծրագրին


Իսրայելի կառավարությունը հավանության է արժանացրել Եգիպտոսի հետ երկրի սահմանի երկայնքով արգելապատնեշի կառուցման ծրագիրը:

Իսրայելական իշխանությունների հավաստմամբ` պատնեշի կառուցմամբ կկասեցվի ահաբեկիչների եւ թմրանյութերի մուտքը Իսրայել:

240 կիլոմետր երկարությամբ պատնեշի կառուցման եւ դիտասարքերի տեղադրման համար կպահանջվի 358 միլիոն դոլար:

Իսրայելի ոստիկանության տեղեկություններով` ամեն շաբաթ անօրինական ճանապարհով Եգիպտոսից Իսրայել է անցնում 100-200 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG