Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նիստում քննարկվել են զորակոչի նախապատրաստման եւ անցկացման հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել այս առնչությամբ նախկինում տրված հանձնարարականների կատարմանը, ինչպես նաեւ համապատասխան գերատեսչություններին նոր հանձնարարականներ են տրվել զորակոչիկների հաշվառման, կցագրման ու բուժզննման կանոնակարգերը հստակեցնելու վերաբերյալ:

Նիստում հավանության է արժանացել կառավարությանը առընթեր Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների համալիր ծրագիրը, որն ուղղված է Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, ինչպես նաեւ Ոստիկանության ծառայության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG