Մատչելիության հղումներ

Յուրմալայում անցկացվող «Новая Волна» կամ «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան գրասենյակում մինչեւ մարտի 25-ը հայտեր են ընդունում: Կարեւոր նախապայաման է ունենալ ձայնագրված երգ, որի ժանրը էական նշանակություն չունի: Քանի որ սա երիտասարդ կատարողների մրցույթ է, կազմակերպիչները տարիքային սահմանափակում են մտցրել` 16-ից 30 տարեկան:


«Նոր ալիք»-ի հայաստանյան ընտրական փուլի նախաձեռնողը «Արմենիա» հեռուստաըներությունն է` մրցույթի կազմակերպիչ ռուսական «ԱՐՍ» ընկերության եւ Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: Իսկ «Շարմ» ընկերությունը, ինչպես փոխանցեց վերջինիս PR խմբի ներկայացուցիչ Բելլա Մանասարյանը, այս նախագծում «ավելի շատ որպես համակարգող է ներկայանում»: - «Սա միջազգային մրցույթ է, որին Հայաստանի պատշաճ մասնակցությունը միայն կբաձրացնի մեր երկրի վարկանիշը», - կարծում է նա:

Մասնակիցները կարող են ներկայանալ թե’ դուետով, թե’ երաժշտական խմբով եւ թե’ սոլո կատարմամբ: Ընտրական ողջ
«Սա միջազգային մրցույթ է, որին Հայաստանի պատշաճ մասնակցությունը միայն կբաձրացնի մեր երկրի վարկանիշը»
գործընթացը 4 փուլից է կազմված. նախ կընտրվեն հայտերը, որոնք կուղարկվեն Մոսկվա լսումների, երկրորդ փուլում ազգային ընտրական համերգներ կլինեն` ապրիլին Երեւանում: Ընտրական երրորդ փուլը Մոսկկայում է, որը այսպես կոչված «ոչ պաշտոնական կիսաեզրափակիչն» է` ապրիլի 14-ին եւ 15-ին, որտեղ վերջապես հայտնի կդառնանան բոլոր երկրների մասնակիցների անունները:

Հայաստանյան ժյուրիի կազմում ընդգրկված են լինելու բացառապես «ԱՐՍ» ընկերության երաշխավորած անձինք` այդ թվում ռուս երաժիշտներ, կոմպոզիտորներ, լրագրողներ, նախորդ մրցույթների մրցանակիրներ: - «Եղած հայտերը մենք չենք զտում», - ասաց «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Բելլա Մանասարյանը:

Հաշվի առնելով մեկ ամիս առաջ «Եվրատեսիլ»-ի ազգային ընտրական փուլից հետո ծագած սկանդալը` Բելլա Մանասարյանին հարցրեցինք, թե ինչպես է կանխվելու, որ մրցույթը երգի եւ երգիչների ընտրական փուլից կրկին չվերածվի պրոդյուսերների մրցավազքի:

«Չեմ կարծում, որ նման վախը տեղին է, քանի որ եթե անգամ ընտրությունը Մոսկվայում չկատարվեր, այստեղ էլ մենք պիտի ընտրեինք միայն ազնիվ սկզբունքներով», - նշեց «Շարմ»-ի ներկայացուցիչը:

Բելլա Մանասարյանը ներկայացրեց, որ այսօրվա տվյալներով հայտատուների մեջ առայժմ ավելի ակտիվ են սկսնակ երգիչները: Հայակական շոու բիզնեսի հայտնի անունները դեռ չեն շտապում հայտնել մասնակցության իրենց ցանկության մասին:

Երգիչ Մհերը
Նշենք, որ նախորդ տարի Հայաստանն այս մրցույթում մասնակից չունենացավ բավական աղմկոտ պատմության պատճառով: Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը հայտարարեց, որ իր ներկայացրած հայտը «ԱՐՍ» ընկերությունում մերժել են` 2008-ի հայ մասնակից երգիչ Մհերի պարտքերի պատճառով: Մհերը, ըստ Հռիփսիմեի, չէր վճարել մրցույթի անդամվճարը: Թեւ Մհերը հերքեց այդ լուրերը, այդուհանդերձ 2009-ին Հայաստանի դրոշ Յուրմալայում ոչ ոք չպարզեց: Բելլա Մանասարյանը փոխանցեց, որ «խնդիրը լուծված է, եւ «Արմենիա TV»-ն կհոգա, որ մեր երկիրը ներկայացնող երգիչն այս տարի չառնչվի նման հարցերի»:

Այս տարի «Նոր ալիք» մրցույթ-ն անց է կացվելու հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը ծովափնյա Յուրմալայում: Մասնակիցները ներկայացնելու են 3 երգ` իրենց երկրի հիթը, միջազգային հիթ եւ մեկ նախընտրած կատարում: Հաղթողը կստանա 50 հազար եվրո, 2-րդ մրցանակակիրը` 30 հազար եվրո, երրորդը տեղի համար` 20 հազար եվրո:



Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG