Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտ. «Ադրբեջանում քաղաքական բազմակարծության պակաս կա»


Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հրապարակած մարդու իրավունքների տարեկան զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում քաղաքական բազմակարծության պակաս կա։ Միեւնույն ժամանակ, ըստ զեկույցի, ադրբեջանի տեղական եւ ազգային անվտանգության մարմինները մեղադրվում են մարդու իրավունքների լուրջ խախտումների, այդ թվում՝ ձերբակալությունների եւ ծեծի համար։

Ադրբեջանում անցկացված ընտրությունների վերաբերյալ փաստաթղթում ասվում է, որ սահմանափակվել է ընդդիմության մասնակցությունը, եւ կեղծիքներ են արձանագրվել ձայների հաշվարկի ժամանակ։

«Թեեւ երկրում կա ավելի քան 50 քաղաքական կուսակցություն, այդուհանդերձ, իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը գերիշխում է քաղաքական համակարգում», - ասված է պետդեպի զեկույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG