Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ


Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր Երեւանում հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գորան Լենմարկերի, վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնի հետ։

Ըստ ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են «ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանը եւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակը»։

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ժողովրդավարության վիճակին, մասնավորապես, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրին, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Փաստահավաք խմբի կատարած բացահայտումներին, ինչպես նաեւ կոռուպցիայի հաղթահարմանն առնչվող հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG