Մատչելիության հղումներ

Դադարեցվել է Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը, հարուցվել է նոր քրեական գործ


Մարիամ Սուխուդյան

Մարիամ Սուխուդյան

ՀՀ դատախազության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի ուսուցիչ Լ.Ս.-ի կողմից նույն կրթահամալիրի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրով 13.11.2008թ. հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքների ստուգումը:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով կարճվել է ուսուցչի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդված) Էրեբունու քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործի վարույթը, իսկ նշված հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, ընտրված խափանման միջոցը վերացվել:
Երեւան քաղաքի քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Էրեբունու քննչական բաժինը յուրովի է մեկնաբանել նախկինում ձեռք բերված ապացույցները: Բացի այդ՝ ձեռք են բերվել նոր ապացույցներ, որոնց վերլուծության արդյունքում չի հիմնավորվել Մ.Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը:
XS
SM
MD
LG