Մատչելիության հղումներ

logo-print

Աբդուլա Գյուլ. «Բոլորը կտեսնեն 1915-ի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշումների սխալ լինելը»


Քաղաքական գործիչները եւ պատմական գիտելիքներ չունեցողները չպետք է պատմության հետ կապված հարցեր որոշեն, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը` Թուրքիայի նախագահը ասել է, թե «բոլոր այդ որոշումները սխալ են եւ մեծ անարդարություն պատմական գիտության նկատմամբ»:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` Գյուլը հույս է հայտնել, թե բոլորը կտեսնեն 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշումների սխալ լինելը, որոնք, ըստ նրա, «վնաս կհասցնեն խաղաղությանը եւ կայունությանը տեւական ժամանակ»:

«Ես կարեւորում եմ խաղաղությունը, կայունությունը եւ համագործակցությունը: Հետեւաբար, Հարավային Կովկասում խնդիրների լուծումը կարեւոր է ինձ համար», - վստահեցրել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG