Մատչելիության հղումներ

Ուկրաինայի խորհրդարանը վարչապետի պաշտոնում հաստատեց Միկոլա Ազարովին


Ուկրաինայի խորհրդարանը այսօր երկրի վարչապետի պաշտոնում հաստատել է Միկոլա Ազարովի թեկնածությունը, որ առաջադրել էր մեծամասնություն կազմող նորաստեղծ կոալիցիան:

Ազարովը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դաշնակիցներից է, նախկինում ղեկավարել է ֆինանսների նախարարությունը:

Մինչ խորհրդարանի քվեարկությունը իր ելույթում Ազարովը խոստացել է վերացնել «նախկին կառավարության ստեղծած ֆինանսական խնդիրները»:

Նորաստեղծ կոալիցիայում ընդգրկված են Ուկրաինայի խորհրդարանի 450 պատգամավորներից 235-ը` Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության, Լիտվինի դաշինքի եւ կոմկուսի խմբակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ անկախ պատգամավորներ:

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կառավարությանը խորհրդարանը անվստահություն էր հայտնել անցած շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG