Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ-ի աջակցությամբ կվերակառուցվի Երեւանի Մետրոպոլիտենը


2010 թվականից Հայաստանի կառավարությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական աջակցությամբ սկսում է Երեւանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր:

Ծրագրի շրջանակում այսօր Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը ստորագրել են 15 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագիր, որից 5 միլիոն եվրոն` որպես դրամաշնորհ, տրամադրում է Եվրամիության Հարեւանության ներդրումային ծրագիրը, 5-ական միլիոն եվրոյի չափով վարկեր տրամադրվում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջոցներից:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` ծրագրով նախատեսվում է, մասնավորապես, թարմացնել մետրոյի շարժակազմը, նորոգել ռելսերի եւ էլեկտրամատակարարման մաշված համակարգը, գնել տեխնիկական սպասարկում իրականացնող դրեզինա եւ փոխել պոմպակայանները, որոնց միջոցով դուրս է մղվում թունել ներթափանցող ջուրը:

Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 3 տարին արտոնյալ, EUR LIBOR+1 տոկոս տոկոսադրույքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG