Մատչելիության հղումներ

Աշխարհում ազատազրկված լրագրողների մեկ երրորդը Իրանի կալանավայրերում են


Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով` աշխարհում անազատության մեջ գտնվող լրագրողների մեկ երրորդը Իրանի կալանավայրերում են: Կոմիտեի նոր զեկույցի համաձայն` այդ երկրում ազատազրկված լրագրողների թիվը փետրվարին հասել է 52-ի:

Ազատազրկված լրագրողների թվով Իրանին հաջորդում է Չինաստանը, որտեղ բանտարկված է 24 լրագրող, ապա` Կուբան, այստեղ 22 լրագրող է անազատության մեջ:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն Իրանում տիրող վիճակը բնորոշել է որպես սարսափելի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG