Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի 9-ը ընդունված է համարել DJ-ների համաշխարհային տոն: Այդ օրը աշխարհի շատ երկրներում կազմակերպվում են երեկույթներ, որոնց ընթացքում հավաքված գումարը DJ-ները, որպես կանոն, տրամադրում են բարեգործությանը: Հայ DJ-ները, սակայն, բարգերծությամբ զբաղվել դեռ չեն կարողանում:

DJ-ների հայկական ասոցիացիայի նախագահ DJ Դեյլը «Մաքլսիբերթի»-ի հետ զրույցում պատմեց, որ Հայաստանում տոնը նշվում է արդեն 3-րդ անգամ, բայց դեռ բարեգործական բնույթ չի կրում, քանի որ պատճառը հովանավորների բացակայությունն է:

Հաշվի առնելով Հայաստանում տարեցտարի DJ-ների տոնը նշել ցանկացողների թվի աճը` DJ Դեյլը հույս հայտնեց, որ մոտ ապագայում իրենք էլ կկարողանան իրենց թույլ տալ նվագել բարեգործական երեկույթում:
XS
SM
MD
LG