Մատչելիության հղումներ

Անցած շաբաթավերջին Արգենտինայում մեկնարկած «Պինամարի էկրան 2010. արգենտինյան եւ եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատոնին առաջին անգամ հատուկ հրավիրյալի կարգավիճակով մասնակցում է Հայաստանը: Հայկական կինոարվեստը ներկայացված է Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով եւ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով:

Փառատոնում ներկայացված հայկական ֆիլմերի պրեմիերան կայանալու է մարտի 11-12-ին:

Իսկ կիրակի օրը, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Արգենտինայի մշակույթի փոխնախարար Մարսելա Կարդիլոնի, Կինոյի եւ աուդիոտեսողական արվեստների ազգային ինստիտուտի նախագահ Լիլիանա Մասուրեի, Պինամարի քաղաքապետ Ռաֆայել դե Վիտոյի, կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարլոս Մորելիի, Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի, կինոփառատոնին մասնակցող մոտ երեք հարյուր արգենտինացի, իտալացի, իսպանացի, հույն, հայազգի ռեժիսորների, դերասանների, կինոքննադատների, լրագրողների մասնակցությամբ հանդիսավոր նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG