Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Իսրայելի անվտանգության ապահովմանը


Ինչպես այսօր Երուսաղեմում հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հանդիպման ժամանակ, Միացյալ Նահանգները կշարունակի լիակատար աջակցություն տրամարդել Իսրայելի ղեկավարությանը՝ երկրի անվտանգությունը ապահովելու գործում:

Նաթանյահուն, իր հերթին, նշել է, որ շարունակելու է լուրջ ջանքեր գործադրել՝ Պաղեստինի հետ հակամարտությունը կարգավորելու եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած լարվածությունը հարթելու ուղղությամբ։

Ակնկալվում է, որ արդեն վաղը Միացյալ Նահանգների փոխնախագահը խնդրի բանակցություններ կվարի Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։

Բայդենի՝ Մերձավոր Արեւելք կատարած այցից մի քանի ժամ անց, մասնավորապես, Մահմուդ Աբասը համաձայնել էր վերսկսել Վաշինգտոնի միջնորդությամբ Իսրայելի հետ իրականացվող անուղղակի բանակցությունները, որոնք ընդհատվել էին ավելի քան մեկ տարի առաջ։


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG