Մատչելիության հղումներ

logo-print

Աֆղանստանում հայ խաղաղապահները արժանացել են գերմանական հրամանատարության գնահատանքին


Հայ խաղաղապահները Աֆղանստանում, լուսանկարը` պաշտպանության նախարարության

Հայ խաղաղապահները Աֆղանստանում, լուսանկարը` պաշտպանության նախարարության

Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբն արժանացել է գերմանական հրամանատարության բարձր գնահատանքին: Այդ մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը Աֆղանստանի Կունդուզ նահանգում անվտանգության աջակցման խնդիրներ է իրականացնում փետրվարի 14-ից:

Հայկական ստորաբաժանման հիմնական խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումն է: Ամենօրյա ծառայությունը ներառում է օդանավակայանում եւ դրա անմիջական մերձակայքում պարեկությունների իրականացումը, անցակետերի վերահսկողությունը, ինչպես նաեւ հնարավոր սպառնալիքների բացահայտումը:

«Անցած երեք շաբաթների ընթացքում զորախմբի ղեկավարությունն ու անձնակազմն արժանացել են գերմանական հրամանատարության բարձր գնահատանքին` սեփական նախաձեռնությամբ օդանավակայանի տարածքում իրականացված լրացուցիչ անվտանգության միջոցառումներում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար», - ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG