Մատչելիության հղումներ

Վերաքննիչը անփոփոխ թողեց Փաշինյանի դատավճիռը, սակայն համաներում կիրառեց նրա նկատմամբ


Վերաքննիչ դատարանը այսօր որոշեց մերժել Նիկոլ Փաշինյանի պաշտպանների եւ մեղադրող կողմի բողոքները, սակայն համաներում կիրառեց «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի նկատմամբ:

Դատարանը անփոփոխ թողեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 19-ի վճիռը, որով Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն որոշեց կիրառել համաներում եւ կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը:

Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը անազատության մեջ կմնա եւս 3 տարի եւ մոտ 2 ամիս:

Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը Վերաքննիչ դատարանի դատավճիռը համարեց «խայտառակություն»:

Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG