Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում
Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում

Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, Թուրքիան վրդովված հետ կանչեց Վաշինգտոնում իր դեսպանին։ Թուրքերը Օբամայի վարչախմբին մեղադրում են բանաձեւի ընդունումը կանխելու համար բավարար ջանքեր չգործադրելու համար։

Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները, կարծես հերթով, այցելում են Մոսկվա եւ այնտեղ հանդիպումներ ունենում վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Վերջինը Մոսկվա այցելեց Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն։ Բայց վրացական խորհրդարանում ընդդիմությունը այնքան էլ ուրախ չէ, որ բացվել է ռուս–վրացական սահմանային «Վերին Լարս» անցակետը։

Մարտի 7-ին Լոս Անջելեսի «Կոդակ» թատրոնում Ամերիկյան կինոակադեմիան 82-րդ անգամ «Օսկար» մրցանակը հանձնեց կինոաշխարհի առավել աչքի ընկած ներկայացուցիչներին: Գլխավոր` «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հիմնական պայքարն այս տարի ընթանում էր նախկին ամուսիններ Քեթրին Բիգելոուի եւ Ջեյմս Քեմերոնի միջեւ: 2009 թվականի լավագույն ռեժիսոր ճանաչվեց եւ «Օսկար»-ի արժանացավ Քեթրին Բիգելոուն՝ Իրաքյան պատերազմում ռումբեր վնասազերծող զինվորի մասին պատմող «Փոթորկի տիրակալը» ֆիլմով, այսպիսով առաջ անցնելով Քեմերոնից` իր «Ավատար» ֆիլմով:

Մանրամասները՝ «Մոլորակ» հանդեսում։ Հաղորդումը պատրաստել էին Գեւորգ Ստամբոլցյանը, Աստղիկ Բեդեւյանը, Ռուբեն Մելոյանը։ «Մոլորակ»–ը վարում է Հրայր Թամրազյանը։
XS
SM
MD
LG