Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. «Մարտի 1»-ի գործերով դատերը բացահայտում են թերություններ արդարադատության համակարգում»


Երեւանում 2008 թվականի մարտին տեղի ունեցած հետընտրական բռնություններին հաջորդած դատավարությունների ընթացքը բացահայտում է թերություններ Հայաստանի արդարադատության համակարգում: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)` երկուշաբթի օրը հրապարակած զեկույցում:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված 114-էջանոց զեկույցում` հիմնված 93 քրեական գործերով16 ամիսների ընթացքում իրականացված դիտարկման վրա, բացահայտված թերությունները շտկելու մանրամասն առաջարկներ են արվում:

Զեկույցում առաջարկվում է, մասնավորապես, սահմանափակել նախաքննության ընթացքում ձերբակալությունները եւ առաջնորդվել անմեղության կանխավարկածով, միջոցներ ձեռնարկել` ապահովելու դատարանում մեղադրող եւ պաշտպանական կողմերի հավասարությունը, ամբողջական քննություն իրականացնել` կապված խոշտանգումների ու վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր պնդումների հետ, բացառել ապօրինի միջոցներով ապացույցների ձեռք բերումը:

«ԵԱՀԿ-ն պատրաստակամ է` օժանդակելու իշխանություններին Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումները առաջ մղելու գործում», - հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն Յանեշ Լենարչիչը եւ հավելել. - «Ակնհայտ է, որ արդեն որոշ քայլեր նախաձեռնվում են` անդրադառնալու ի հայտ եկած թերություններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG