Մատչելիության հղումներ

Հայտնի դարձան «Օսկար»-ի մրցանակակիրները


Մարտի 7-ին Լոս Անջելեսի «Կոդակ» թատրոնում Ամերիկյան կինոակադեմիան 82-րդ անգամ «Օսկար» մրցանակը հանձնեց կինոաշխարհի առավել աչքի ընկած ներկայացուցիչներին:

Գլխավոր` «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հիմնական պայքարն այս տարի ընթանում էր նախկին ամուսիններ Քեթրին Բիգելոուի եւ Ջեյմս Քեմերոնի միջեւ: 2009 թվականի լավագույն ռեժիսոր ճանաչվեց եւ «Օսկար»-ի արժանացավ Քեթրին Բիգելոուն՝ Իրաքյան պատերազմում ռումբեր վնասազերծող զինվորի մասին պատմող «Փոթորկի տիրակալը» ֆիլմով, այսպիսով առաջ անցնելով Քեմերոնից` իր «Ավատար» ֆիլմով:

Բիգելոուն առաջին կին ռեժիսորն է, ով «Օսկար»-ի ողջ պատմության ընթացքում արժանացել է մրցանակի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

«Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար»-ը ստացավ Ջեֆ Բրիջեսը` «Խելահեղ սիրտը» ֆիլմում հարբեցող երգչի կերպարը մարմնավորելու համար:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց Սանդրա Բալոքը` «Անտեսանելի կողմը» ֆիլմում մարմնավորած` սեւամորթ անտուն պատանուն ապաստան տված սպիտակամորթ միայնակ կնոջ դերի համար:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG