Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն


Երեւան, 1-ը մարտի, 2008թ.
Երեւան, 1-ը մարտի, 2008թ.

Անցած շաբաթ Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը: Նա իրավապահների ուշադրությունը գրավել է իր հայտարարությամբ, թե պատրաստ է նախաքննական մարմնին ասել` ով է իր որդուն սպանողը:

Այդ հայտարարությունը Սարգիս Քլոյանը հնչեցրել էր ի պատասխան գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գնահատականի, թե մարտի 1-ի սպանությունները չեն բացահայտվում, քանի որ հանրությունը չի օժանդակում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սարգիս Քլոյանը ներկայացնում է Հատուկ քննչական ծառայությունում կայացած հանդիպման մանրամասները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG