Մատչելիության հղումներ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել


Թուրքիայի արեւելքում այսօր առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 41 մարդ է զոհվել:

Նախնական տվյալներով, ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6.0 մագնիտուդ:

Երկրաշարժից առավել տուժել են մայրաքաղաք Անկարայից շուրջ 550 կիլոմետր արեւելք գտնվող Էլազիգ նահանգի երեք փոքր գյուղեր: Ցնցումները զգացվել են նաեւ հարեւան Թունջելի, Բինգյոլ եւ Դիարբեքիր նահանգներում, որտեղ խուճապահար բնակիչները դուրս են նետվել փողոցներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG