Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը նամակ է հղել Նենսի Փելոսիին


Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է հղել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:

Հովիկ Աբրահամյանը նամակում հույս է հայտնում, որ չի ուշանա այն օրը, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը նշում է, որ պատմական արդարության հաստատումը չի կարող խոչընդոտել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, համոզմունք հայտնելով, որ դա կարեւոր քայլ կլինի հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցման ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG