Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը վաղը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-11-ը պաշտոնական այց է կատարելու Ֆրանսիա:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Սենատի նախագահի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Հանդիպումների օրակարգը, քննարկվելիք հարցերը դեռ պաշտոնապես չեն ներկայացվում, սակայն, ըստ որոշ լուրերի, քննարկվելու են Ղարաբաղյան խնդրի կարգավորման, տարածաշրջանային խնդիրներ, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG