Մատչելիության հղումներ

Տիմոշենկոն անցնում է ընդդիմադիր դաշտ


Ուկրաինայի նախկին վարչապետ, փետրվարին կայացած նախագահական ընտրություններում պարտություն կրած Յուլիա Տիմոշենկոն անցնում է ընդդիմադիր դաշտ:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, նախկին վարչապետը «Ուկրաինա» հեռաստաալիքի եթերում, մասնավորապես, հայտարարել է, որ հեռացող կառավարությունը երկիրը ժառանգորդներին է փոխանցում «առանց գազի պարտքի»:

Անդրադառնալով փետրվարի 7-ի ընտրություններին՝ Տիմոշենկոն կրկին պնդել է, թե դրանք անարդար են անցել:

Անցած չորեքշաբթի Գերագույն Ռադան կողմ քվեարկեց Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած կառավարության հրաժարականին: Այժմ Տիմոշենկոն ղեկավարում է իր կուսակցության («Յուլիա Տիմոշենկոյի դաշինք») խորհրդարանական խմբակցությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG