Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը Պրահայում դեսպանություն է հիմնելու


Չեխիայի հետ հարաբերությունները վերջին շրջանում բավականին ինտենսիվ զարգանում են, եւ դրանք առավել խորացնելու նպատակով որոշում է կայացվել Պրահայում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին: Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` այսօր ընդունելով Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, զրուցակիցներն անդրադարձել են հայ - չեխական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերին` կարեւորելով բարձրաստիճան այցերի կազմակերպումը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների խթանումը:

Երկուստեք կարեւորել է առաջիկայում Չեխիայի վարչապետի Հայաստան կատարելիք այցելությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Վոյցեկ Ֆիլիպը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG