Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Կոնգրեսի հանձնաժողովում թիվ 252 բանաձեւի ընդունումը ռիսկի տակ է դնում Հայաստանի հետ համաձայնությունները»


«Մենք հաստատակամ ենք` առաջ մղելու Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու ջանքերը, սակայն [ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252] օրինագծի ընդունումը ռիսկի տակ է դնում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրերը», - այսօրվա ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նա սպառնացել է, որ Թուրքիան կխզի կապերը Միացյալ Նահանգների հետ:

«Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների վարչակազմը այսուհետ ավելի արդյունավետ ջանքեր կգործադրի` թույլ չտալու համար բանաձեւի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Դավութօղլուն եւ հավելել, որ պաշտոնական Անկարան լրջորեն անհանգստացած է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախօրեին կայացած քվեարկության արդյունքներով:

Նա հայտարարել է նաեւ, թե խնդիրը պատվի հարց է, եւ իրենք կգնահատեն, թե ինչ միջոցներ են ձեռնարկելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG